Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Աշխարհի ամենաթանկ միրգը. աճեցվել է ձիու արտաթորանքով

Աշխարհի ամենաթանկ միրգը. աճեցվել է ձիու արտաթորանքով

Աշխարհի ամենաթանկ միրգը պարզվում է անանասն է, բայց ոչ թե սովորականը, այլ Մեծ Բրիտանիայում ձիու արտաթորանքով աճեցվածը, հայտնում է The Sun-ը:

 

Այդ անանասի արժեքը 10 000 ֆունտ է: Նման մրգի աճեցումը ջերմոցում ավելի քան 2 տարի է խլել փորձագետներից: Նրանք կիրառել են վիկտորիական դարաշրջանի մի շարք այգեգործական մեթոդներ, որն էլ հենց ենթադրում է ձիու մեզի, թրիքի և ծղոտի կիրառում:

 

Արդեն համարյա հասունացել է նման 7 անանաս Կորնուոլի շրջանի Հելիգենի տեղանքի Lost Gardens-ում: Ըստ մասնագետների՝ սրանք առանձնանալու են «խիստ քաղցր համով և պայթուցիկ բույրով»:

 

Հայտնի դարձել, որ բուն աճեցումը արժենում է 1200 ֆունտ՝ մեկ հատի համար: Սակայն վաճառքի ենթակա մրգերից մեկը չի վաճառվի. դա կհամտեսի ջերմոցի աշխատակազմը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ